Ինչո՞ւ ընտրել
Dazzle Corporate
Ծրագիր՝ ձեր թիմի կարիքներին համապատասխան
Մինչ դասընթացի մեկնարկը գնահատում ենք յուրաքանչյուր մասնակցի գիտելիքներն ու հմտությունները։ Պարզում ենք՝ ինչում է թիմն ուժեղ, և ինչն է պետք զարգացնել չափելի արդյունքների համար
Ուսուցում՝ ձեր նախագծերի վրա
Դասերին աշխատում ենք ձեր ընկերության նախագծերի, մարքեթինգային արշավների և տվյալների հետ։ Թիմը լուծում է ընթացիկ խնդիրները, կատարում գործնական առաջադրանքներ և սովորածն անմիջապես կիրառում աշխատանքում՝ մեր ուղեկցությամբ
Ի՞նչ թեմաներ կարող է ընդգրկել ուսուցումը
78 թեմաներից միասին կընտրենք Ձեր թիմին անհրաժեշտ թեմաները
Վերապատրաստման հիմնական ուղղություններն են՝
-
Marketing Strategy & Planning
-
Brand Strategy & Positioning
-
Digital Advertising — Meta, Google, YouTube, LinkedIn
-
Programmatic Advertising & Media Planning, DV360
-
Marketing Analytics & Measurement (GTM, GA4...)
-
AI for Marketing Teams
-
Content Strategy & Communication
-
Customer Journey, Sales Funnels, Lead Generation
-
Marketing Management & Operations
-
International Growth & Localization
Լրացրեք հայտը՝ ուսուցման թեմաների ամբողջական ցանկը ստանալու համար
Ստանալ թեմաների ցանկըՄարգարիտա Հովհաննիսյան
Dazzle Academy-ի հիմնադիր, Monogram մարքեթինգային ընկերության տնօրեն
Այդ փորձի հիման վրա ստեղծել ենք Dazzle Corporate-ը՝ օգնելու ձեր թիմին ուժեղացնել մասնագիտական հմտություններն ու ավելի արդյունավետ լուծել բիզնեսի մարքեթինգային խնդիրները։
Մեր աշխատանքը կառուցված է հստակ ցիկլով՝ գնահատում → վերապատրաստում → 3–6 ամիս աջակցություն և արդյունքների վերահսկում։
Սկզբում գնահատում ենք յուրաքանչյուր մասնակցի գիտելիքներն ու հմտությունները և որոշում՝ ինչն է պետք զարգացնել։ Այդ հիմքով կազմում ենք ծրագիրը և դասերին աշխատում ձեր ընկերության իրական նախագծերի, արշավների ու տվյալների հետ։
Ուսուցումից հետո ևս 3–6 ամիս հետևում ենք սովորածի կիրառմանը։ Ամսական հանդիպումների և ընդհանուր չատի միջոցով քննարկում ենք արդյունքները, օգնում լուծել ընթացիկ խնդիրներն ու հստակեցնել հաջորդ քայլերը։
Ինձ համար ծրագրի արժեքը ձեր թիմի աշխատանքում տեսանելի փոփոխությունն է՝ ավելի ինքնուրույն որոշումներ, համակարգված աշխատանք և հստակ պատկերացում, թե ինչպես բարելավել արդյունքները։
Դասընթացի փուլերը
Ընտրեք Ձեր փաթեթը
| Dazzle Core | Dazzle Pro | Dazzle Premium | |||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Ուսուցում | |||||||
| Անհատական մշակված դասեր | 8 | 15 | 20 | ||||
| Թիմի նախնական թեստավորում | |||||||
| Յուրաքանչյուր մասնակցի անհատական գնահատում | |||||||
| Աշխատանք ընկերության իրական խնդիրների վրա | |||||||
| Անհատական և թիմային գործնական առաջադրանքներ | - | ||||||
| Միջանկյալ գնահատում | - | ||||||
| Անհատականացված ուղեցույցներ և ձևանմուշներ | |||||||
| Հաշվետվություն ղեկավարության համար | |||||||
| Պլանավորման, brief-երի և KPI-ների համակարգ | - | - | |||||
| Թիմի հետագա գործողությունների պլան | - | - | |||||
| Թիմի նախնական թեստավորում | |||||||
| Աջակցություն | |||||||
| Աջակցություն ծրագրից հետո | 3 ամիս | 3 ամիս | 3 ամիս | ||||
| Ամսական խորհրդատվական հանդիպում | |||||||
| Ընդհանուր չատ՝ շաբաթական 2 օր | |||||||
| Մասնակցության սերտիֆիկատներ | |||||||
FAQ
Ինչո՞վ են տարբերվում փաթեթները
Փաթեթները տարբերվում են դասերի քանակով, գործնական աշխատանքի ծավալով և հետագա աջակցությամբ։ Core-ը ներառում է 8 դաս և 3 ամիս աջակցություն, Pro-ն՝ 15 դաս և 3 ամիս աջակցություն, Premium-ը՝ 20 դաս և 6 ամիս աջակցություն։ Premium-ի շրջանակում նաև մշակում ենք թիմի պլանավորման, բրիֆերի և KPI-ների համակարգն ու հետագա գործողությունների պլանը։
Ինչպե՞ս է կազմվում դասերի ծրագիրը
Սկզբում քննարկում ենք ձեր բիզնեսի նպատակներն ու թիմի ընթացիկ խնդիրները, ապա գնահատում յուրաքանչյուր մասնակցի գիտելիքներն ու հմտությունները։ Արդյունքների հիման վրա ընտրում ենք անհրաժեշտ թեմաները և կազմում ծրագիրը։ Դասերն ու գործնական աշխատանքը կառուցում ենք ձեր ընկերության իրական նախագծերի, արշավների և տվյալների շուրջ։
Դասերն առցա՞նց են, թե՞ օֆլայն
Դասերը կարող են անցկացվել առցանց կամ օֆլայն՝ ձեր թիմին հարմար ձևաչափով։ Ժամանակացույցն ու կազմակերպական մանրամասները համաձայնեցնում ենք մինչև ծրագրի մեկնարկը։
Ինչպե՞ս իմանալ արժեքը և մանրամասները
Լրացրեք հայտը, և մենք կկապվենք ձեզ հետ՝ քննարկելու ձեր թիմի կարիքները։ Կներկայացնենք փաթեթների արժեքն ու պայմանները և կօգնենք ընտրել համապատասխան տարբերակը։ Փաթեթները նախատեսված են մինչև 10 մասնակցի համար․ ավելի մեծ թիմերի դեպքում կազմում ենք անհատական առաջարկ։
Հարցեր ունե՞ս
Թող հեռախոսահամարդ, մենք կզանգահարենք և մանրամասն ամեն ինչ կբացատրենք