Սուրճ դիր, արի

Քրիստինա
Level 1

Եթե դու հիմա կարդում ես իմ կարծիքը, ապա խորհուրդս քեզ. գոնե մեկ Level սովորիր Dazzle-ում, որովհետև դու ոչ միայն ձեռք ես բերելու ոլորտի մասնագետների, ովքեր միշտ պատրաստ են լինելու քեզ օգնեն,դու ոչ միայն ձեռք ես բերելու լավ ընկերներ,դու ոչ միայն ունենալու ես հավես ժամանակ այլ դու արդեն դառնալու ես եզակիքո գաղափարներով, քո մտքերով, քո ճաշակով և Dazzle-ից ստացած քո գիտելիքներով Dazzle-ը իր ուսանողների հետ է իր ներուժով և սովորելու ընթացքում և ավարտելուց հետո:

Լուիզա
Level 2

Երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում հնարավոր կլինի այսքան բարձր մակարդակով սովորել մի մասնագիտություն, որը դեռ նոր է մեր երկրում: Dazzle-ում շատ սեղմ ժամանակահատվածում կարողացա այնպիսի գիտելիքներ ստանալ, որ այսօր ես ունեմ իմ 3 պրոյեկտները և աշխատանքս կարողանում եմ կատարել շատ բարձր մակարդակով:

Տաթև
Level 1, Level 2

Լինելով հաշվապահ ցանկացել եմ ձեռք բերել նոր գիտելիքներ մարքեթինգի ոլորտում։ Եվ եթե դուք էլ ինձ նման որոշել եք ձեռք բերել նոր մասնագիտություն կամ խորացնել ձեր գիտելիքները մարքեթինգի աշխարհում, ապա սկսեք դա անել Dazzle Academy-ի հետ միասին։ Շնորհակալ եմ Dazzle Academy-ին եւ լավագույն trainer- Մարգարիտաիս։ Հիացած եմ նրա մարդ տեսակով, գիտելիքներով, պրոֆեսիոնալիզմով եւ սրտացավությամբ։ Դասընթացը հիմնականում պրակտիկ է եղել, արդյունքում ձեռք ենք բերել փորձ եւ ամուր գիտելիքներ։ Կցանկանամ նշել դասընթացի առավելություններից եւս մի կարեւոր կետ, այն հագեցված է եղել ոլորտում առաջատար խոսնակներով, որոնք կիսվել են իրենց փորձով եւ խորհուրդներով։ Շատ ուրախ եմ, որ այս նոր աշխարհը բացահայտելու առաջին քայլերս սկսել եմ հենց Dazzle Academy-ի հետ եւ դարձել Dazzler 🤗

Աստղիկ
Practicum pro

Վերջապես ես գտել եմ մի դասընթաց, որը պրակտիկ գիտելիքներ է տալիս՝ հետագայում աշխատանքի վայրում կիրառելու համար։ Եվ բացի այն որ լիքը ինֆորմացիա ենք ստանում նաև շատ հավես ժամանակ ենք անցակցնում։ Dazzle-ում դասը այնքան արագ է անցնում ու այնքան հետաքրքիր, որ չես էլ զգում ինչպես է ժամանակը անցնում։

Ջուլիա
Practicum pro

Ամեն ինչ սկսվեց Dazzle-ից։ Առաջին իսկ դասը այնքան հետաքրքիր ու ինֆորմացիայով լի էր, որ անհնար էր չտարվել մարքեթինգի գունավոր աշխարհով։ Իսկ դասընթացի ավարտից հետո կարևորագույն նպատակս էր այդ աշխարհի մի մասը դառնալը։ Ակադեմիան այնպիսի գործնական գիտելիքներ էր փոխանցել, որ հետագայում աշխատելիս բավականին հեշտ էր ադապտանալ ոլորտին և կիրառել այդ գիտելիքները։ Dazzle-ը լավագույն սկիզբն է․․

Վահե
Practicum pro

Dazzle-ը լավագույն բանն էր, որ կարող էր ինձ հետ լինել։ Լավագույն դասընթացավարներ, հագեցած ծրագիր և պրակտիկ գիտելիքներ՝ արդյունքում ունենք ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ։ Անչափ շնիրհակալ եմ։

Էմմա
Practicum pro

Dazzle՝ հոգատարություն, գիտելիք ու ընկերություն: Ես Էմման եմ՝ Արցախից: Նախ ասեմ, որ ամենադժվար շրջանում Դեզըլը աջակից է եղել Արցախցիներին ու շատերին հնարավորություն տվել նոր մասնագիտություն ձեռք բերելու/ մասնագիտական գիտելիքները բարելավելու: Ես այդ հնարավորությունից օգտվողներից ու գնահատողներից մեկն եմ: Դեզըլը ու դեզըլցիները հոգատարության մասին են, որովհետև հենց այդ հոգատարության ու սիրո շնորհիվ իրենք շա՜տ սրտացավորեն են վերաբերվում յուրաքանչյուր ուսանողի ու կիսվում թե՛ գիտելիքով, թե՛ անցած ճանապարհով, թե՛ ձախողումներով, թե՛ ձեռքբերումներով: Այստեղ ես հմտացրել և ձեռք եմ բերել նոր մասնագիտական գիտելիքներ, որոնք այժմ ուղղորդում են ինձ իմ աշխատանքում: Ես այժմ աշխատում եմ ՀՀ-ի ամենահաջողված ընկերություններից մեկում՝ որպես ներքին հաղորդակցության և կոնտենտի մասնագետ: Ինչպես նաև ձեռք եմ բերել նոր, հետաքրքիր ու հրաշք ընկերներներ: Դեզզըլն ու Դեզըլցիները սեր են

Ամալի Հայրապետյան
Element 5

Այս տարվա ամենամեծ ձեռքբերումս համարում եմ Dazzle Academy-ի անդամ լինելը։ Այստեղ սովորելը փոխեց իմ մտածողությունը՝ բացելով նոր ճանապարհ մարքեթինգի և ինքնաճանաչման համար։ Դասերը միշտ եղել են հասանելի, հետաքրքիր ու պրակտիկ շնորհիվ մեր սիրելի Մարգարիտայի, ով ոչ միայն հիանալի մասնագետ է, այլև մեծ աջակից։ Այս ընթացքում վայելել եմ ջերմ ու ընկերական մթնոլորտ, որ ձևավորվել էր թիմում։ Անգամ դժվար է պատկերացնել, որ այս ուղին ավարտվում է։ Շնորհակալ եմ Dazzle-ին այս հրաշալի փորձի, աճի և գիտելիքի համար։

Սամվել Գրիգորյան
Element 5

Շնորհակալ եմ Dazzle Marketing Academy-ին, հատկապես Մարգարիտային և ողջ թիմին՝ փոխանցած գիտելիքների ու ոգեշնչման համար։ Դուք իսկապես պրոֆեսիոնալ և նվիրված մասնագետներ եք։ Շատ եմ գնահատում ձեր մոտեցումը և տված հնարավորությունները։

Մանե Եփրեմյան
Element 5

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Dazzle academy-ին: Element 5 դասընթացին մասնակցելը, իմ լավագույն ընտրություններից մեկն էր, որ երբևէ կատարել եմ: Դասընթացի շնորհիվ ես ստացա պրակտիկ գիտելիքներ, որն ինձ տվեց հնարավորություն կատարել մեծ քայլ դեպի մասնագիտական աճ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մարգարիտային, մեզ անդադար մոտիվացնելու, իր պրոֆեսիոնալիզմը և ուշադրությունը ներդնելու համար: Իր տված գիտելիքների շնորհիվ, ես արդեն կարող եմ վստահ քայլերով առաջ գնալ:❤️