Մարքեթինգային գիտելիքների գնահատում և սերտիֆիկացում

Dazzle Certified

Պարզիր՝ ինչ մակարդակի վրա են ունեն քո մարքեթինգային գիտելիքներն ու հմտությունները, ինչում ես ուժեղ և ինչն է պետք զարգացնել։

Անցիր գնահատումը, ստացիր անհատական վերլուծություն և հաջող արդյունքի դեպքում՝ Dazzle-ի սերտիֆիկատ, որը կարող ես ավելացնել CV-ում ու LinkedIn-ում։

Գրանցվե‘լ անվճար խորհրդատվության

Իմացիր՝ ինչում ես ուժեղ և ինչն է պետք

զարգացնել

Սովորել կամ աշխատել ես մարքեթինգում, բայց վստահ չե՞ս՝ որքանով են գիտելիքներդ ամբողջական և ինչի վրա է պետք աշխատել։

Dazzle Certified-ում գնահատում ենք քո գիտելիքներն ու դրանք գործնականում կիրառելու կարողությունը։ Ստանում ես անհատական գրավոր վերլուծություն՝ ուժեղ կողմերիդ, բացերիդ և զարգացման հաջորդ քայլերի մասին։

Իսկ հաջող արդյունքի դեպքում ստանում ես Dazzle-ի սերտիֆիկատ՝ գնահատմամբ հաստատված հմտություններդ CV-ում և LinkedIn-ում ներկայացնելու համար։

Սերտիֆիկացում ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 70%։

Ի՞նչ գիտելիքներ և հմտություններ ենք գնահատում
  • Մարքեթինգային ռազմավարություն և պլանավորում
    Բիզնեսի խնդիրը հասկանալու, մարքեթինգային նպատակներ, գործողություններ և KPI-ներ սահմանելու կարողություն։
  • Շուկայի և հաճախորդի ուսումնասիրություն
    Շուկայի ու մրցակիցների տվյալները վերլուծելու, լսարանը սեգմենտավորելու և հաճախորդի կարիքները բացահայտելու կարողություն։
  • Բրենդ և դիրքավորում
    Հստակ Value Proposition ձևակերպելու, բրենդի տարբերակիչ առավելություններն ու հիմնական ուղերձները որոշելու կարողություն։
  • Customer Journey & Marketing Funnel
    Հաճախորդի ճանապարհը վերլուծելու և ներգրավման, գնման ու պահպանման փուլերի համար համապատասխան քայլեր առաջարկելու կարողություն։
  • Content Strategy & Communication
    Լսարանին ու նպատակին համապատասխան բովանդակություն, հաղորդագրություններ և հաղորդակցման ալիքներ ընտրելու կարողություն։
  • Digital Advertising & Media Planning
    Գովազդային նպատակին համապատասխան հարթակներ, լսարաններ և ձևաչափեր ընտրելու, բյուջեն բաշխելու ու օպտիմիզացման քայլեր առաջարկելու կարողություն։
  • Marketing Analytics & Measurement
    Ճիշտ ցուցանիշներ ընտրելու, տվյալները մեկնաբանելու և արդյունքների հիման վրա բարելավումներ առաջարկելու կարողություն։
Մարգարիտա Հովհաննիսյան
Dazzle Academy-ի հիմնադիր, Monogram մարքեթինգային ընկերության տնօրեն
Մարքեթինգում միշտ սովորելու նոր բան կա։ Բայց նույնքան կարևոր է հասկանալ՝ արդեն ինչ գիտես, ինչ ես կարողանում անել և որտեղ դեռ աշխատելու տեղ ունես։

Dazzle Certified-ը ստեղծել եմ, որ կարողանաս ստանալ քո գիտելիքների ու հմտությունների անկախ գնահատականը։ Տեսնես՝ ինչում ես ուժեղ, որտեղ կան բացեր և ինչի վրա արժե կենտրոնանալ՝ մասնագիտորեն առաջ գնալու համար։

Գնահատումից հետո ստանում ես անհատական գրավոր վերլուծություն և զարգացման ուղղություններ։ Իսկ 70% և ավելի արդյունքի դեպքում՝ Dazzle Certified սերտիֆիկատ, որը կարող ես ներկայացնել գործատուին կամ հաճախորդին՝ որպես գնահատումն անցնելու հաստատում։

Ինձ համար կարևոր է, որ այս գործընթացից դուրս գաս քո կարողությունների մասին ավելի հստակ պատկերացմամբ և հաջորդ քայլերդ իմանալով։
Գրանցվել սերտիֆիկացմանը
Ի՞նչ ես ստանում
  • Քո գիտելիքների և հմտությունների գնահատում՝ հասկանալու քո մասնագիտական մակարդակը։
  • Անհատական գրավոր վերլուծություն՝ ուժեղ կողմերիդ և բացերիդ մասին։
  • Զարգացման հստակ ուղղություններ՝ իմանալու՝ ինչ սովորել և ինչ հմտություններ զարգացնել հաջորդիվ։
  • Dazzle Certified սերտիֆիկատ՝ 70% և ավելի արդյունքի դեպքում՝ CV-ում և LinkedIn-ում ներկայացնելու համար։
  • Սերտիֆիկատի անհատական համար։
  • Քննությունը մեկ անգամ վերահանձնելու հնարավորություն։

Սերտիֆիկացման արժեքը՝ 85 000 դրամ

Dazzle Academy-ի շրջանավարտների համար՝ 65 000 դրամ։

Element 5-ի ուսանողների համար մեկ սերտիֆիկացումն անվճար է։

Գրի՛ր մեզ

Ինչպե՞ս է գնահատվում արդյունքը

Սերտիֆիկատ ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 70%։

70–84%՝ Dazzle Certified
Հաստատում է գնահատման պահանջներին համապատասխան արդյունքը։

85–100%՝ Dazzle Certified with Distinction
Տրվում է գերազանց արդյունքի համար։

Անկախ արդյունքից՝ ստանում ես անհատական գրավոր վերլուծություն և զարգացման ուղղություններ։

Իմանալ ավելին

Հարցեր ունե՞ս

Թող հեռախոսահամարդ, մենք կզանգահարենք և մանրամասն ամեն ինչ կբացատրենք