Դարձիր թեկնածու, ում չեն ուզում բաց թողնել. Ինչպե՞ս հաջողել մարքեթինգի հարցազրույցում
Հարցազրույցը քննություն չէ․ Հարցազրույցին ոչ թե ցույց ես տալիս, թե ինչ գիտես, այլ՝ ինչպես ես մտածում, վերլուծում ու արդյունք ստեղծում։
Մարքեթինգի ոլորտը արագ է փոխվում․ մրցակցությունը մեծ է՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային շուկայում։ Եթե ուզում ես առանձնանալ, պետք է հարցազրույցին մոտենաս այնպես, ինչպես մարքեթինգային արշավին՝ ռազմավարությամբ ու տվյալների վրա հիմնված մտածողությամբ։
Ստորև Dazzle-ի կողմից պատրաստված ուղեցույցն է, թե ինչպես հաջողել մարքեթինգի հարցազրույցում և թողնել այն տպավորությունը, որ դու հենց այն մարդն ես, ում թիմը փնտրում է։
1․ Ցույց տուր արդյունք, ոչ թե գործողություններ
HubSpot-ի «State of Marketing Report, 2024» զեկույցի համաձայն՝ մարքեթոլոգների 72%-ը իրենց հաջողությունը չափում են եկամտով, կոնվերսիայով (conversion) և ներգրավվածությամբ (engagement)։
Երբ խոսում ես քո փորձի մասին, պատմիր ոչ թե ինչ ես արել, այլ՝ ինչ արդյունք ես տվել։
Օրինակ․
«Սոցցանցերի բյուջեն օպտիմալացրեցի, ինչի արդյունքում CPA-ն (Cost per Acquisition — ձեռքբերման արժեքը) նվազեց 28%-ով, իսկ վաճառքի կոնվերսիան աճեց 16%-ով»։
Թվերը պատմությունից բարձր են խոսում։
2․ Ցույց տուր, որ մտածում ես տվյալներով (Data-Driven)
2024-ի LinkedIn-ի հաշվետվության համաձայն՝ անալիտիկական մտածողությունը (analytical thinking) և տվյալների ընթերցումը մարքեթոլոգի հիմնական հմտություններից են։
Հարցազրույցից առաջ պատրաստիր կոնկրետ օրինակ, որտեղ որոշում ես կայացրել տվյալների հիման վրա՝ լինի դա գովազդի թեստ, landing էջի օպտիմալացում կամ կոնտենտ ռազմավարություն։
Աղբյուր՝ LinkedIn Workplace Learning Report, 2024
3․ Պատրաստիր «CAR» պատմություններ (Context–Action–Result)
Լավ պատասխանները կառուցվում են ըստ այս ձևաչափի․
Context (Հիմք) → Action (Գործողություն) → Result (Արդյունք)
Օրինակ․
«Նպատակն էր բարձրացնել email-ի բացման տոկոսը (open rate) 20%-ով։ Վերլուծեցի թեմաները, փորձարկեցի personalization։ Արդյունքում՝ open rate-ը աճեց 35%-ով»։
Պատրաստիր 3–4 նման պատմություն քո փորձից կամ ուսումնական պրոյեկտներից։ Դրանք հարցազրույցում կլինեն քո ամենաուժեղ փաստարկները։
4․ Հարցազրույցը երկխոսություն է, ոչ քննություն
Լավ թեկնածուն ոչ միայն պատասխանում է, այլև հարցեր է տալիս։ Դա ցույց է տալիս հետաքրքրվածություն ու ռազմավարական մտածողություն։
Օրինակներ․
- «Ի՞նչ է թիմի հիմնական KPI-ն առաջիկա ամիսների համար»
- «Ինչպե՞ս եք չափում ձեր արշավների հաջողությունը»
- «Ո՞ր արշավներն են եղել ամենաարդյունավետները վերջին շրջանում»
Այսպիսի հարցերը ցույց են տալիս, որ դու չես եկել պարզապես «աշխատանքի»՝ այլ հասկանալու ու արժեք ավելացնելու։
5․ Մի թերագնահատիր քո դերը
Հաճախ թեկնածուները ասում են՝ «թիմով ենք արել»։ Լավ է լինել համեստ, բայց մի կորցրու քո ներդրումը։
Ասա՝ որ գաղափարն ես դու առաջարկել, ինչ փորձարկում ես իրականացրել և ինչ արդյունք է տվել։ Գործատուները ուզում են տեսնել կոնկրետություն։
6․ Follow-up — փոքր քայլ, մեծ տպավորություն
Հարցազրույցից հետո ուղարկիր կարճ շնորհակալական նամակ՝ մի փոքրիկ առաջարկով կամ գաղափարով։
Օրինակ․
«Ուսումնասիրեցի ձեր Instagram էջը, և միտք ունեմ Story սերիայի համար, որը կարող է բարձրացնել ներգրավվածությունը»։
Այսպիսի follow-up-ը ցույց է տալիս նախաձեռնություն— այն հմտությունը, որը լավ ղեկավարները միշտ նկատում են։
7․ Վերջին խորհուրդը Dazzle-ի թիմից
Հարցազրույցում կարևոր չէ կատարյալ լինելը։ Կարևոր է՝ պատրաստ լինել աճելու։
Մարքեթինգի աշխարհում արագ են փոխվում միտումները, և հաջողում են նրանք, ովքեր անընդհատ սովորում են։
Եթե ուզում ես սովորել ինչպես.
կառուցել ուժեղ պորտֆոլիո
ներկայացնել քո փորձը թվերով
և վստահ ներկայանալ գործատուի առաջ` միացիր Dazzle Academy-ին։ Մենք կօգնենք քեզ անցնել ուղին՝ ուսանողից մինչև պրոֆեսիոնալ մարքեթոլոգ։